ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Գոտեպնդվենք, մեկս մեկով զորընդեղ՝ ժպտանք իրար ու աշխարհին

Գոտեպնդվենք, մեկս մեկով զորընդեղ՝ ժպտանք իրար ու աշխարհին
12.05.2025 | 21:31

Ընկերներս գրեթե չեն երևում ֆեյսում, երևալուց էլ՝ տխու՜ր, տխու՜ր, հոգոցանման մի մտահոգություն է ջնարակում նրանց խոսքն ու միտքը, կաշկանդում այս գարունն էլ, եկող ամառն էլ:

Այս ի՜նչ մի հուսապակաս, լուսապակաս գվվոց է թրթռում կանաչած, ծաղկուն, ծիծառնաբախ խոտ ու ծառերին, երկնքում:

Պետք չէ, լսու՞մ եք, ի հեճուկս ամեն ինչի, գոտեպնդվենք, մեկս մեկով զորընդեղ՝ ժպտանք իրար ու աշխարհին, թեպետ մի քիչ տխուր, բայց լավատես, ապրելու հավատով:

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ